Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, երբ այն կստորագրվի

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։

Այս մասին այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում»,- նշել է Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ