ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

Factor TV-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը կայցելի նաև Բաքու։ Ադրբեջան այցը սպասվում է մարտի 17-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի տարբեր պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր։

Ավելի վաղ էլ Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ծրագրում է առաջիկայում Վրաստան այցելել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ