Ռուս և ադրբեջանցի պաշտոնյաների կարծիքները դաշնակցականների միջոցով բերվում է առաջին պլան․ Արփի Դավոյան

Իրենց բանավեճը «Քաղաքացիական պայամանգրի» հետ չէ, իրենց խնդիրը Հայաստան պետության հետ է։ Իրենք հանդես են գալիս ռուսական կողմի շահերի պաշտպանությամբ և իրենց խոսույթում որևէ նշույլ չեղավ այն մասին,թե ոնց արվի ՀՀ-ի դիրքերը արտաքին քաղաքական դաշտում բարելավվելու համար»․ Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային Ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին,ըստ որի, Հայաստանը պետք է ՌԴ-ի շահերին դեմ քայլեր չկատարի և բարելավվի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։

Դավոյանը հավելում է․ «Ռուս և ադրբեջանցի պաշտոնյաների կարծիքները նրանց միջոցով բերվում է առաջին պլան ու այդ խոսքերը գալիս են ՀՀ այս մարդկանց միջոցով։ «Հայաստան» դաշիքնը՝ դաշնակցականները, ուղղակի սպասարկում են ռուսական շահը, իսկ ՀՀ-ի շահերի մասին ոչինչ չեն խոսում»։

Դավոյանը նշում է, որ ընդդիմադիր խատգամավորները ամբողջ օրը այդ պատգամավորները գալիս են գուժում Հայաստանի վախճանը ու անընդհատ խոսում են տարածքներ հանձնելու մասին։

Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի բացահայտմանը, որ ՔՊ-ի գրասենյակի մոտ ռումբի տեղադրման դեպքով մեղադրյալներից մեկը դաշնակցական է, Դավոյանը ասաց․ «Ես որ ասեմ զարմացած եմ ու նման բան երբեք չէի կարող պատկերացնել ու ենթադրել, իհարկե դուք չեք հավատա։ Դուք տեսնում եք դաշնակցության պատմությանը հարյուրամյա, որով նրանք հպարտանում են, այսօր նույն Քրիստինե Վարդանյանը ասաց, որ իրենց համարում են տեռորիստական կուսակցություն, իր բառերն են, կամ Նաիրի Հունանյանը՝ Կարկառուն դաշնակցականը, ով ողբերգություն բերեց ՀՀ-ի գլխին, ու դաշնակցականները ներողություն չխնդրեցին, որևէ բան չասեցին ու այն ինչ տեղի ունեցավ չեմ զարմանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ