Հովհաննես Նալբանդյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես Նալբանդյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ