Միշելը հեգնել է Պուտինին՝ նրան նոր սկսվող ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելու կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ծաղրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X իր էջում:

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն»,- գրել է Միշելը:

ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ