Հայտնի տնտեսագետ, մարքեթոլոգ Յուրի Մինասյանը մահացել է դաժան ծեծից հետո

Տնտեսագետ Յուրի Մինասյանին դաժանաբար ծեծելով հասցրել են մահվան։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատում են Յուրի Մինասյանի հարազատները և ընկերները։

«2024 թվականի մարտի 5-ի գիշերը Երևան քաղաքի կենտրոնում, Պուշկին փողոցում, հայտնի տնտեսագետ, մարքեթոլոգ Յուրի Էմիլի Մինասյանին, դեռևս չպարզված հանգամանքներում, խմբակային դաժան ու սարսափելի ծեծի ենթարկելով, հասցրել են մահվան (գանգուղեղային բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու այդպես էլ ուշքի չգալով մահացել է մարտի 14-ին)։

Դեպքի վայրում եղել են ականատեսներ: Նրանց փոխանցմամբ՝ Յուրին ակամա է հայտվել կռվի մեջ՝ բաժանելով մյուսներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ