Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել երևանցի՝ 41-ամյա Կամո Խ.-ին։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկվածը ժամը 12։50-ի սահմաններում երթուղային ավտոբուսներից մեկում գաղտնի հափշտակել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ, բանկային և այլ քարտեր։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքով նյութեր են նախապատրաստվել։
Քննությունը շարունակվում է։