Վրաստանի նորընտիր վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։

Այս մասին տեղեկացնում է «Sputnik»-ի վրացական ծառայությունը։

«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։

Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների՝ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել էին ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։

Երեկ՝ մարտի 14-ին էլ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ