«Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ գրառմանը կից դնելով ամպրոպի, անձրևի և ձյան տեսքով էմոջիներ:
Հիշեցնենք՝ եղանակային կանխատեսման համաձայն առաջիկա օրերին սպասվում են անձրևի և թաց ձյան տեսքով տեղումներ, քամու ուժգնացում: