Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։
Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։
Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք ։
Այս լուսանկարները շատերն են երազում ջնջել համացանցից, բայց կարծես թե չի ստացվել և այժմ այն սիրով կներկայացնենք ձեզ․․․