Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևը, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Բանաձևն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի նիստում քվեարկության էր դրվելու բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։

Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, ապա դա կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում»,- ասված է բանաձևում՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ