Մասնագետները վերծանել են մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 ինքնաթիռի երկու ինքնագրիչ սարքերը:
Այժմ փորձագետներն ուսումնասիրում են ստացված տեղեկությունը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ ինքնաթիռում տեղադրված են եղել L-3 Communications ամերիկյան ընկերության արտադրության սարքերը: Դրանցում կիրառվում է կայուն, էներգիայից կախում չունեցող հիշողություն, և բարդություններ տեղեկությունը վերծանելիս չեն առաջացել:
Ինքնագրիչ սարքերից մեկը տեղակայված է եղել օդանավի պոչային հատվածում, այդ իսկ պատճառով այրվել է, իսկ մյուսը վնասվածքներ չի ստացել:
Հիշեցնենք, որ վայրէջքի պահին հրդեհված օդանավի 78 ուղևորից և անձնակազմի անդամից միայն 37-ն են ողջ մնացել: