Առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը. ԵԽ-ում բանաձև կդրվի քվեարկության

Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։

Այս մասին ասված է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։

Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, ապա դա կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում»,- ասված է բանաձևում՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։

Առաջարկվող բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին, խոսվում է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքների մասին:

Առաջարկավծ բանաձևով պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման հարցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ