Ֆրանսիան չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը. Զախարովան հայտնել է՝ ինչով է առաջնորդվում Փարիզը

Ֆրանսիան չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Երևանում, շրջվելով դեպի Ֆրանսիան և մեծացնելով նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, պարզապես չեն գիտակցում Ֆրանսիայի,այսպես կոչված, հովանավորների իրական մտադրությունները, ոչ էլ տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությունն ընդլայնելու ռիսկերը։ Միամտորեն հավատում են, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի, եթե Ֆրանսիան ունենար նման հնարավորություններ, ապա դրանք կօգտագործեր այն երկրներում, որտեղ ուներ պայմանագրային պարտավորություններ:

«Համերաշխության կեղծ հավաստիացումների, խաղաղության մասին խոսքերի ներքո, ցավոք Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի շահերով, դա ակնհայտ է: Նրանք առաջնորդվում են իրենց վիրավորված աշխարհաքաղաքական նկրտումներով:

Հակառուսական վերաբերմունքը և Հայաստանի և ողջ հարավային Կովկասի ապագան Փարիզի համար պարզապես գործիք են, սակարկության առարկա, սեփական բարեկեցությունը պահպանելու, իր հեղինակությունը պահպանելու միջոցներից մեկը՝մեր երկրի հետ հիբրիդային պատերազմի ֆոնին»,- հավելել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ