Առուշ Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշով մեքենան. նա մեկ տարով զրկվել է վարելու իրավունքից

Մարտի 13-ին պարեկները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ «Մերսեդես G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

Պարեկները դուրս են եկել ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատել կասկածելի մեքենան, կագնեցրել են այն:

Վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է: Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Մեքենայի վրա տեղադրված համարանիշը օրեր առաջ է Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, գնել աճուրդով: Վերջինս նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ