Իշտայիդ քացախ … Արյունարբու քոչիռոբիկը ամեն ինչ անելու է իշխանության հիմքերը թուլացնելու

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին». իշտայիդ քացախ։ Արյունարբու քոչիռոբիկը կալանավայրից հարցազրույց է տվել Reuters-ին… Սա նշանակում է մի բան, որ ռոբն ամեն ինչ անելու է իշխանության հիմքերը թուլացնելու։

Արդեն սկսել է Արցախի ժողովրդի թշնամանքը շարժել` տարանջատելով Հայաստանն Արցախից, ինչպես որ միշտ է առաջնորդվել։ Բայց իրականում արյունարբուն չի հասկանում, որ ինչքան դուրս տա, վրա տա, այնքան հասարակությանը նպաստելու է ներկա իշխանություններին երկու ձեռքով պահելու, անգամ իշխանությունների «վատ» աշխատանքը չնկատելու, որովհետև դիմացն իր նմաններն են, որ ոչ մի կերպ ժողովուրդը թույլ չի տալու նրանց հետ վերադարձը:

Իհարկե, զավեշտ է այդ տարամաբանությամբ առաջնորդվելը, որովհետև եթե մինչև այսօր ներկա իշխանությունների դեմ թվացյալ աշխատողներին որակում էինք ռոբասերժիկ կլանի վարձու աշխատող, ապա հիմա ով խոսի, քննադատի իշխանությանն ընկալվելու է քոչիռոբիկի կողմից իշխանության դեմ աշխատող` համախոհ, ինչն էլ խոսքի ազատության հերն անիծելու է։


Մնում է ադեկվատությունը չկորցնել, չդառնալ պատեհապաշտների զոհ, իսկ կալանավայրում գտնվող քոչիռոբիկին շուտափույթ` ՑՄԱՀ բանտարկություն, որպեսզի ևʹ ժողովուրդը հանգստանա, ևʹ քոչիռոբիկն իր տեղը գտնի, հարմարվի։ Էստեղ են ասել՝ գրավոր տեքստտնքտնքոցների հույսին մնաս…»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ