ԵԽ-ն հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին օրինագծին. ինչ է այն նախատեսում

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին հրահանգին, որի նպատակը բոլոր անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների կիրառումը ներդաշնակեցնելն է:

Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հաղորդագրությանմեջ:

Օրինագիծը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այլև ԵՄ-ի սահմանած ցանկացած սահմանափակումներին, ներառյալ ակտիվների սառեցումը, զենքի մատակարարման էմբարգոն, ճանապարհորդության արգելքները և այլն:

Նախաձեռնությունը երաշխավորում է, որ պատժամիջոցները խախտած անձինք քրեական պատասխանատվություն կկրեն` ընդհուպ հինգ տարվա ազատազրկում, իսկ ընկերությունները կտուգանվեն:

Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ