Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է։

Դատարանը որոշել է կիրառել գրավ՝ 2 մլն դրամի չափով։

Դատական նախորդ նիստում դատարանը մերժել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի վերացման միջնորդությունը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել:

2023-ի հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում ստանալով պատգամավորի կարգավիճակ, ազատ արձակվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ