Երևանի տրանսպորտը կթանկանա․ ավագանին ընդունեց որոշումը

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց տրանսպորտի սակագնին վերաբերող նախագիծը։

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին նախագծի քվեարկությանը։

Այսպիսով՝ 30 օրվա համար կգործի 8800 դրամ սակագինը, 90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ, 365 օրվա համար՝ 88 հազար դրամ։ Բոլորի դեպքում կլինի անսահմանափակ երթևեկելու հնարավորություն։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Նշենք նաև, որ տոմսը էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:

Զեղչերը կգործեն ուսանողների, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերի համար։

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ