«Ալիքները չխառնեք». փոխադարաձ վիրավորանքների, աղմուկ-աղաղակի մեջ Երևանի ավագանու նիստը շարունակվում է

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում դեռևս շարունակվում է քննարկվել տրանսպորտի սակագնին վերաբերող նախագիծը՝ չնայած նրան, որ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները առաջարկել էին օրակարգից հանել այն։

Նիստը, սակայն, անցնում է լարված միջավայրում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգրոյանն իր ելույթում ներկայացրեց՝ հաճախ տրանսպորտից օգտվողների համար այս տոմսային տարբերակին առնչվելու առիթ չի լինելու, սա նրանց համար մատչելի տարբերակ չէ․ «Ամեն տրանսպորտային միջոցում այդ տոմսը պետք է մի անգամ օգտագործել»։

Ավագանու ընդդիմադիր ավգանիներից մեկնն էլ հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչպես է այս համակարգը բացատրվելու զբոսաշրջիկներին, Գրիգորյանը պատասխանեց․ «Անհրաժեշտություն չի լինելու, քանի որ շատ զբոսաշրջիկներ արդեն իրենց քաղաքներում ունեն այդ տոմսային փաթեթները, ու գիտեն դա ինչ է, բայց եթե ձեր ասածը այն էր, որ արդյոք կա ինչ-որ րոպենների սահմանափակում ու ինչ որ մեկը մտնելու է ասելու է՝ հլը իջի այդ շարժակազմից ժամանակդ լրացավ, չէ, դա չի լինելու»։

Քաղաքապետնն էլ նկատեց՝ արվել է այնպես, որ ով ավելի շատ է օգտվում տրանսպորտից իրենց համար կէժանանա գինը, ով ավելի քիչ է օգտվում մի փոքր ավել վճարել։ Հետագայում լինելու է արտոնությունների փաթեթների քննարկում և այն մարդիկ, որոնք կարիքն ունեն այս բեռի վերանայմանը, իրենք կստանան արտոնություններ։

Այնուհետև ընդդիմադիր ավագանիները լարված իրավիճակ սկսեցին, տեղից բղավելով և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «մանկապարտեզ» անվանելով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ փորձում էր հանգստացնել վերջիներիս․ «Ասում ա՝ դուք կարող ա ստեղ նոր եք, խնդրում եմ ալիքները չխառնեք։ Հանգիստ, մի բորբոքվեք ու մի բորբոքեք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ