Մոսկվան Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ նամակ ստացել է. Պեսկով

Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այնտեղ, իրոք, գերատեսչական նամակ է ստացվել այս կապակցությամբ: Եվ այժմ գերատեսչությունների միջոցով շփումներ են իրականացվում: Ավելին հիմա չեմ կարող ասել: Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային հսկողությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ