ՌԴ-ն ասել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը և ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել.Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանն այսօր հայտարարում է՝ մենք չենք պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, բայց ես գիտեմ, որ Ռուսաստանը նաև ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը և ՀՀ սահմանները իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել, այդ դեպքում ո՞վ է ասել, որ առաջին հայտարարությունն իրացվելու է: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարաբերությունների ռեպուտացիան ամենակարևոր բանն է: Հայ ժողովուրդն իր դաժան պատմության ընթացքում մի անգամ առերեսվել է այդ իրավիճակի հետ դարասկզբին՝ ինչ են եղել դրա հետևանքները, բոլորս գիտենք: Կարմիր գծի հետ կապված իրադրությունը մեզ համար կարմիր տագնապի լույս է, որ այստեղ ինչ-որ մի բան էն չի:

Ես գնացել եմ այդ հարցի հետևից, փորձել ենք հասկանալ՝ լավ, ես ե՞մ պրոբլեմը, ի՞նչն ենք սխալ անում: Հարցի պատասխանը դա է, որ եթե մի հայտարարություն այդ մակարդակով կարող է մնալ անհետևանք, ուրեմն ցանկացած հայտարարություն կարող է մնալ անհետևանք: Եթե մի հայտարարություն կարող է իրականության մեջ դրսևորվել ուղիղ հակառակ իմաստով այդ ֆորմատով, ուրեմն այդ ֆորմատով ասվածը կարող է նույնպես հակառակ իմաստով դրսևորվել»,-ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ