Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել. Ավինյանը` ընդդիմադիր ավագանու անդամին

Երևանի ավագանու նիստում օրակարգի հաստատման և չզեկուցվող հարցերի ընդունման քվեարկության ժամանակ անհամաձայնություն եղավ «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ Ընդդիմադիրները պնդում էին, որ իրենք չեն իմացել, թե որ հարցերն են քվեարկության դրվել։

«Միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է»,-ավագանու նիստի ընթացքում, որտեղ լարված իրավիճակ է, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բացի այդ, նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և լարված իրավիճակ ստեղծվեց։

«Իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ