Հուշարձան-շենքերի որոշ սեփականատերերի տույժերի պետք է ենթարկենք. Ավինյան

«Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Նշյալ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց և ընկերություններին 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, սակայն միայն մեկն է արձագանքել»,- նշեց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով, նշեց, որ առնվազն իրենց կողմից ոչ բավարար ջանք է ներդրվում այս պրոցեսում.

«Մենք ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ՝ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու։ Առաջարկում եմ այս շաբաթ քննարկում ունենանք, որ այդ մեխանիզմը սկսենք աշխատացնել։ Այդ լիազորությունը մեզ տրված է»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ