Լեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին

Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ. Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ. Մ.-ի տեղափոխումը Երևան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ