Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը»:

Այս մասին գրել է ԼՂ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ նախկին ղեկավարներին հիմա ստիպում են հարցազրույց տալ։

«Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,- ընդգծել է Բեգլարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական AzTV-ն տեսանյութ է հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ