Ալիևը երեք մատի հայտնի կոմբինացիա է ցույց տալիս, Մոսկվան էլ փորձում է նրան գայթակղել Սյունիքով. Աթանեսյան

Ալիևը երեք մատի հայտնի կոմբինացիա է ցույց տալիս, Մոսկվան էլ փորձում է նրան գայթակղել Սյունիքով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ նշելով.

«Եթե ռուսական զորախումբը ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու պարտավորություն չունի, չի ունեցել ի սկզբանե, ուրեմն մնում է ենթադրել, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում տեղահանված տասնյակ հազարավոր մարդկանց ռուսները ԼՂ- են տեղափոխել, որպեսզի հարմար պահի նրանց բռնատեղահանման գնով Ադրբեջանում ռազմակայան ունենան, բայց Ալիեւը հիմա երեք մատի հայտնի կոմբինացիա է ցույց տալիս: Մոսկվան էլ փորձում է նրան գայթակղել Սյունիքով:

Ստացվում է ավելի քստմնելի պատկեր, որին նողկալիություն են ավելացնում Պուտինի հայաստանաբնակ վկաները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ