Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման որոշումը և պատրաստ է աջակցել ՌԴ-ից բխող սպառնալիքների դեպքում

Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին, տեղեկացնում է RT-ին:

Նշվում է, որ Հիպին, մասնավորապես, ասել է. «Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»:

Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում։

«Մեծ Բրիտանիան ստորագրել է ԵԱՀԿ զենքի մատակարարումների էմբարգոն, և, հետևաբար, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի եղած սահմանափակումների շրջանակում: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար»,- ընդգծել է նա բրիտանական խորհրդարանին ուղղված իր պատասխանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ