Փորձեք տեսնել հաղորդագրության բովանդակությունը, ոչ թե նկարի շուրջ անիմաստ դիսկուրս ծավալել. Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացած Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունների մասին հաղորդագրությանը և դրա շուրջ ծավալվող քննարկումներին:

Բանն այն է, որ արտաքին գործերի նախարարությունը Քնիի և Կոստանյանի միջև կայացած խորհրդակցությունների մասին հաղորդագրության հետ համատեղ հրապարակել էր լուսանկարներ, որոնցից մի քանիսում Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանն են: Համացանցում ծավալվող քննարկումներում նշվում է, որ մեծ հեղինակություն վայելող Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Հայաստանն ուղարկել է «ոչ այնքան հմուտ» դիվանագետի:

«Եթե դուք դիրքավորվում եք որպես քաղաքագետ, վերլուծաբան կամ փորձագետ, ապա ցանկացած պաշտոնական հանդիպման մասին կարծիք կարելի է ձևավորել և դրա արդյունքների մասին վերլուծություն անել՝ առաջին հերթին հենվելով հանդիպմանը հաջորդիվ ընդունված հաղորդագրության, մամուլի համատեղ հայտարարության և նմանատիպ այլ փաստաթղթերի վրա: Սա գրագետ մոտեցումն է, բայց՝ ոչ մեզանում պոպուլյար:

Գրագետ է, որովհետև հենվում է փաստերի վրա, հետևաբար վերլուծությունն էլ է լինում գիտելիքահեն:

Ի դեպ, սա շատ բարդ գործ է, քանի որ պահանջում է փորձառություն: Այլ բառերով՝ որպեսզի կարողանաս ՏԵՍՆԵԼ հայտարարության մեջ գրված ձևակերպումները, հասկանալ, թե ինչ դժվարությամբ դրանք կարող էին բանակցվել և ինչ է լինելու հաջորդիվ՝ պետք է փորձառու լինես և հնարավորինս զերծ մնաս մանիպուլյատիվ և անձնավորված դիրքավորումից»,-մեկնաբանելով քաննրկումներն ու քննադատությունները, գրել է Մարգարյանը:

Նա հավելել է, թե պարտադիր չէ չհասկանալ քաղաքական թեմաները, բայց անպայման փորձել վերլուծել դրանք:

«Ներքևում տեղադրում եմ մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունների արդյունքում տարածած հաղորդագորւթյան հղումը:

Փորձեք այն ՏԵՍՆԵԼ: Եթե չստացվի՝ մի վշտացեք: Միգուցե դուք ամենևին էլ չեք ցանկանում լինել/դառնալ քաղաքագետ, վերլուծաբան կամ փորձագետ:

Միգուցե ժամանակն է բացահայտ դիրքավորվել քաղաքական դաշտում»,- հավելել է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ