Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին քայլը եղել է Արցախի հետ կապված բոլոր թղթերին ծանոթանալը:
Վարչապետը նշեց, որ ինքն իր համար հստակեցրել է` Ղարաբաղի հարցի լուծման ինչ շրջանակ կարող է գոյություն ունենալ:
«Մեզնից յուրաքանչյուրը պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի լուծման իր բաժին պատասխանատվությունը: Ինձ համար ցանկացած դեպքում գլխավոր գործող անձը անհատն է: Ասում են՝ գնացել, հողերը հանձնո՞ւմ եք, հաջորդ պահին, երբ ասում են՝ որդիդ զորակոչման տարիքի է, ասում են՝ չի՞ լինի հարևանի որդին զորակոչվի: Չէ՞ որ մենք հայտնի քաղաքական գործիչ ենք, հայտնի մշակութային գործիչ ենք, հայտնի տնտեսագետ և մեծահարուստ: Չի՞ լինի ուրիշները զորակոչվեն բանակ: Մենք պատրա՞ստ ենք վերցնել որոշակի պատասխանատվություն և կրել այդ պատասխանատվությունը: Սա է գլխավոր հարցը: Ես պատրաստ եմ իմ բաժին պատասխանատվությունը կրել»: