ՌԴ զբոսաշրջիկ կանանց 18,5%-ը Երևանում է անցկացնելու Մարտի 8-ը

Տուրիստական ծառայությունները պարզել են այն հիմնական օդային ուղղությունները, որոնք պահանջարկ ունեն ռուս կանանց շրջանում մարտյան տոների ընթացքում:

Ռուս կանայք մարտի երկար տոների ընթացքում հիմնականում պլանավորել են զբոսաշրջային ուղևորություններ Ռուսաստանի Դաշնությունում, մեծամասամբ դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: Արտասահմանյան ուղղություններից առաջին շարքում են Երևանը, Մինսկը և Ստամբուլը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն ՝ վկայակոչելով tutu եւ OneTwoTrip ճամփորդական ծառայությունների տվյալները։

OneTwoTrip-ում նշել են, որ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը Երևանն է. այնտեղ մարտի 8-ը կանցկացնի ՌԴ-ից դուրս հանգստանալ ցանկացող ռուսաստանցի կանանց 18,5 տոկոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ