Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ ՀՀ-ում «ադրբեջանական հուշարձանների» վիճակը գնահատելու հարցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է՝ իբր «Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել է»։

Թե ինչ ադրբեջանական ժառանգության մասին է խոսքը, պարզ չէ:

Ալիևն այս մասին խոսել է Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» համաժողովի ընթացքում։

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի առաքելություն ուղարկվի Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք «տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք՝ մարդասեր և մշակութասեր խաղացող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներում և պատմամշակութային վայրերում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ավերման, կեղեքման, թալանի և վանդալիզմի տասնյակ դեպքերի մասին ապացույցներ կան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ