Պուտինը ներում է շնորհել 52 կին դատապարտյալի

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կանանց ներում շնորհելու մասին, հաղորդում է Կրեմլի կայքը։

Ինչպես պարզաբանել են հաղորդագրության մեջ, ներման մասին որոշում կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։

Նախագահը նախ ներում է շնորհել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ