«Մենք չենք նահանջի»․ Բայդենի ուղերձը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով: Բայդենն իրեն անվանել է ԱՄՆ նոր 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտ: Նրա խոսքով՝ ինքը, ինչպես Ռուզվելտը, «պայքարում է չարի դեմ»։

Նա կոչ է արել Կոնգրեսին դիմակայել Ռուսաստանին և հավանություն տալ Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու խնդրանքին: Նա հավելել է, որ աջակցության բացակայությունը վտանգի տակ կդնի ոչ միայն Ուկրաինան, այլև Եվրոպան և ամբողջ աշխարհը: Իր խոսքում նա նշել է Կոնգրեսին ուղղված նոր նպատակը՝ Վլադիմիր Պուտինին դիմակայելը։

«Իմ ուղերձը նախագահ Պուտինին պարզ է՝ մենք չենք նահանջի ու չենք խոնարհվի»,- ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսի հետ շփվել է մեկ ժամ ութ րոպե։ The New York Times-ը հայտնում է, որ ելույթի նպատակն էր ցույց տալ, որ Բայդենը պատրաստ է գնալ ևս մեկ ժամկետի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ