Մեքենայի գազի բալոնը պայթել է. վնասվել են հարակից շենքի բնակարանների պատուհանները, կայանած ավտոմեքենաները

Մարտի 8-ին, ժամը 06:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի թվով 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Возможно, это изображение 3 человека и автомобиль
Возможно, это изображение 2 человека и огонь

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ