«Նախկին իշխանության մնացորդները մինչ այսօր էլ փորձեր են անում լռեցնել մարդկանց… դատի են տվել լրագրող Լիզա Ճաղարյանին». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին ֆեյսբուքյան հարթակում կազմաակերպվող գրոհներին.

Էն որ մայիսի 5-ին արգելափակվեց ՖԲ-ի գովազդային օգտահաշիվս, դա դեռ պատահականություն էի համարում, ու լուրջ նշանակություն չտվեցի:

Հաջորդ օրը արգելափակվեց Ստյոպա Սաֆարյան-ի ֆեյսբուքի անձնական էջը: Ոնց հենց ինքը նշեց՝ կազմակերպված գրոհի արդյունք էր:

Այսօր արգելափակվել է նաև Levon Barseghyan-ի ֆեյսբուքյան էջը:

«Մի խումբ կապտած կենդանիներ, գիշերը ողբ են կապել Ցուկերբերգի լուսամուտների տակ, թե մթոմ ես իրենց պապաներին սատկացրել եմ։ Սակայն ես դեռ ոչ մեկին չեմ սատկացրել, ուղղակի մի թեթեւ տրորել եմ կճղակները եւ խարտել եմ կոտոշնեեը, որպեսզի իրար չվնասեն». հայտնել էր Լևոն Բարսեղյանը:

Րոպեներ առաջ էլ պարզ դարձավ, որ դատի են տվել լրագրող Լիզա Ճաղարյանին: Դատի տվողն էլ Բաբայան Վահանն է:

Առնվազն արդեն միամիտ պետք է լինել, կարծելու համար, թե վերջին 3 օրերի ընթացքում կազմակերպված այս գրոհները պատահականություն են:

Նախկին իշխանության մնացորդները մինչ այսօր էլ փորձեր են անում լռեցնել մարդկանց, ովքեր կփորձեն բարձրաձայնել արատավոր երևույթերի մասին:

Բայց միևնույն է, չի հաջողվելու՝
ՀԱՆԳԻՍՏ ՎԵՐԸՆԿԵՔ ՏԵՂՆԵՐԴ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ