Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Լիլուն և Արմենչիկը առաջիկայում հանդիսատեսին կներկայանան զուգերգով։
Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։
«Զուգերգն իմ շատ սիրելի գործընկեր Արմենչիկի հետ է, ով սիրով համաձայնեց երգել ինձ հետ»,– տեսանյութում ասում է Լիլուն, երգիչն էլ հավելում է. «Լիլուն առաջարկեց երգել այս երգը, համաձայնեցի, որովհետև շատ լավ երգ է, Լիլուն էլ շատ լավ մարդ է ու լավ երգչուհի։ Կարծում եմ` բոլորիդ կողմից սիրվելու է այս երգը»։
Տեսանյութում Լիլուն Արմենչիկին ներկայացնում է Արմեն, ի պատասխան` երգիչը խնդրում է չփոխել իր անվան հայտնի տարբերակը: