Բրավո… Մեր Զինվորի ու բժիշկների հերթական հաղթանակը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել ու գրել․

«Բրավո… Հպարտ եմ իմ թիմով… Հայկուհի/ «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյան-խմբ/ ջաան!!! Քայլքի ֆունկցիոնալ շտկում 20 օրում !!!

Մեր Զինվորի ու բժիշկների հերթական հաղթանակը!!! Ռոմանը բուժումը դեռ շարունակելու է, ակնկալում ենք էլ ավելի լավ արդյունքներ!!! Ախտորոշում — կայուն մնացորդային երևույթներ՝ ծանր գլխուղեղային վնասվածքից հետո:

Տղայի մոտ առկա է ձախակողմյա հեմիպարեզ, հավասարակշռության խանգարում, քայլքի խանգարում: Պրոֆեսիոնալ թիմի,բուժման անհատական կուրսի ու ժամանակակից սարքավորումներ շնորհիվ 20 օրում կատարվել է քայլքի ֆունկցիոնալ շտկում, մարմինը բերվել է միջին գիծ, լավացել է դինամիկ կոորդինացիան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ