«Իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իմպոտենցիային վերաբերող հարցերին։

«Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից», – ասաց նա` ավելացնելով, որ կա նման վիճակագրություն։

«Բա դա մեր ավանդական ընտանեկան խնդիրը չէ, մեր ժողովրդագրական վիճակի խնդի՞րը չի, դա լուրջ պրոբլեմ չի՞, թե՞ դա «հա–հա–հայի ու հի–հի–հիի» թեմա է», – ասաց նա։

Այս կապակցությամբ նա կարծիք հայտնեց մեծ աղմուկ բարձրացրած մանկական բրոշյուրի մասին և նշեց բնակչության, մասնավորապես` երեխաների սեռական գրագիտության կարևորությունը։

Երևանյան գրախանութներից մեկում նախորդ շաբաթ տեղի էր ունեցել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել հայ օգտատերերի շրջանում։ Գիրքն իրազեկում է երեխաներին մարմնին վտանգավոր և «վատ» հպումների մասին` նրա նկատմամբ սեքսուալ բռնությունը կանխելու նպատակով։

Փաշինյանը նշեց, որ ծանոթացել է գրքին և որևէ դատապարտելի բան չի գտել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ