Իր իսկ խոսքերից հրաժարված Լյովիկը շուտով հորից էլ կհրաժարվի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս  ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, այդ թվում Լևոն Քոչարյանը հանդիպել են արցախցիների հետ։ Հանդիպման ժամանակ կրտսեր Քոչարյանը խոստացել է իշխանությունը վերցնելու դեպքում լուծել  բռնի տեղահանված բոլոր  արցախցիների բնակարանային խնդիրները։

«Իշխանությունը պետք է վերցնենք ու մենք կառավարենք Հայաստանը: Ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն։ Իշխանությունը վերցնելուց հետո բոլորիդ տան հարցն էլ կլուծենք, բոլորդ էլ լավ գործ կունենաք», — ասել է Լևոն Քոչարյանը։

Այնուհետև  կրտսեր Քոչարյանը հավաքված արցախցիներին հիշեցրել է իր հոր կառավարման տարիները, երբ իր խոսքերով «ղարաբաղցիները  ինչ ուզում անում էին, ամեն ինչի տերն էին»

MediaNews-ի այս հրապարակումից հետո, տեսնելով հանրային լայն շերտերի քննադատությունը ուղղված իր հասցեին անմիտ հայտարարությունների համար, Լևոն Քոչարյանը հայտարարել է, թե ինքը նման բան չի ասել։

Քոչարյան կրտսերը փաստորեն  անգամ իր խոսքերից հրաժարվեց։  Մնում է հայտարարի, որ ինքն էլ Քոչարյան Ռոբերտի որդին չէ,  հոր կառավարման տարիներին էլ Հայաստանը կեղեքվել է ու այդ ժամանակ պարզ  ճակատով կնայի մարդկանց երեսներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ