Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է oդանավը լքած oդաչուն նորից ներխուժում այրվող ինքնաթիռ

Համացանցում Շերեմետևոյում հրդեհված ինքնաթիռից նոր կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ օդաչուներից մեկը վերադառնում է այրվող ինքնաթիռ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նախ, օդաչուն պարանով դուրս է գալիս խցի պատուհանից, որից հետո փչովի տրապով թափանցում է ինքնաթիռի սրահ և ինքնաթիռից դուրս բերում մյուս օդաչուին:

Ինչպես REN հեռուստաալիքին փոխանցել է անձնակազմի հրամանատար Դենիս Եվդոկիմովի հայրը՝ Ալեքսանդր Եվդոկիմովը, իր որդին երկրորդ օդաչուին հրամայել է դուրս գալ պատուհանից, իսկ ինքը մնացել է ինքնաթիռում մինչև վերջին պահը:

Դենիս Եվդոկիմովը տեղափոխվել է Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ՝ այրման արտադրանքի թունավորումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ