Պակիստանից 8 ամսական Դեյման Մանգրիոն էնցեֆալոցելեի պատճառով, որը ավելի շատ հայտնի է որպես ուղեղի ճողվածք գրեթե մնացել է առանց քթի: Տվյալ արատը առաջանում է գանգի ծածկույթի ոչ լիարժեք փակման պատճառով:
Դեյման ծնվել է քթին փոքրիկ ուռուցքով, սակայն մի քանի ամիսների ընթացքում այն հասել է թենիսի գնդակի չափի: Դիրքի պատճառով, ուռուցքը մասամբ փակում է աչքերը եւ տղային ցավ եւ ուժեղ անհարմարություն է պատճառում:
Միակ փրկությունը վիրահատությունն է, սակայն դրա համար բոլոր անալիզները պետք է դրական լինեն: Ծնողներն իրենց բոլոր խնայողությունները, ինչպես նաեւ մեծ աղջկա հարսանիքի համար հավաքված բոլոր փողերը ծախսել են բազմաթիվ անալիզների եւ բժշկների կոնսուլտացիաների համար:
Էնցեֆալոցելեի բուժմամբ զբաղվող հիվանդանոցն իրենց տնից 208 կմ հեռավորության վրա է գտնվում:
Դեյման այդ ընտանիքում երկար սպասված որդի է:
Մինչեւ նրա ծնունդը Ջայրամը եւ Լաքշմին 5 աղջիկ էին ունեցել: Այժմ ծնողները վախենում են, որ ուղեղի ճողվածքի պատճառով իրենց միակ որդին կկուրանա: