Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Թվիթերում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական վանդալիզմի հերթական տեսանյութը, որտեղ երևում է, որ Արցախի խորհրդարանի եկեղեցանման գմբեթը ավերել են։ Իհարկե, հասկանալի է, որ առաջինը վերացրել են դա, քանի որ այն փարոսի նման իր տեսքով անմիջականորեն քրիստոնեական աուրա էր սփռում թե Ստեփանակերտի գլխավոր հրապարակի, թե ողջ քաղաքի ու Արցախի վրա։ Այն, որ մենք դրանցից ամեն ինչ սպասել ու սպասում ենք, դրա մասին չէ խոսքը, ոչ էլ՝ տեսած կադրերից ստացված ցավի։
Ուղղակի Հայաստանի վրա հոխորտանքներ ու սպառալիքներ թափած Լավրովը լավ կլիներ դրա կապակցությամբ պարզաբաներ հայ ժողովրդի համար․
1․ Ի վերջո, ի՞նչ է անում ու ինչո՞վ է զբաղված Արցախում անփառունակ ու դավաճանական առաքելության դեռևս մեկ տարին ունեցող (մինչև 2025թ․ նոյեմբերի 9-ը) ռուսական կոնտինգենտը․․․․ Չէ՞ որ մինչև վերջերս ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, թե «խաղաղապահները» պարեկում են, որպեսզի արցախահայերի տներն ու գույքը անվնաս մնան ու նրանք կարողանան «վերադառնալ», մանավանդ որ հայտարարել էին, թե ռուս «խաղաղապահն է» այդ «վերադարձի միակ ու լուրջ երաշխիքը․․․»
2․ Եռակողմ հայտարարության ո՞ր կետում է գրված, որ ռուսները պետք է այդօրինակ լածիրակ վանդալիզմի «դիտորդ» էլ լինեն․․․
3․ Բաքվում Լավրովի դեսպանը արդարացրել էր Արցախի դեմ ալիևի «հակաահաբեկչական օպերացիան»․ հիմա Արցախում այլևս «ահաբեկիչ» չկա, մնացել են «հալալներով», ըստ այդմ՝ այդ ի՞նչ «օպերացիա» էր դա, որի կապակցությամբ էլ ռուսները նույն լռությունն ու «դիտորդություն» արեցիք, ինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ․․․ Այն ժամանակ էլ Սամվել Շահրամանյանին ասել էինք, թե չեք կարող «միջամտել», ինչպես պարզվեց, այն պատճառով, որ ալիևի հետ համակարծիք էիք, որ այնտեղ կա «ահաբեկչական որջ»․․․ Այն ժամանակ ալիևն ասեց, որ հարձակման մասին ձեզ նախօրոք տեղեկացրել են․․․ Կարծես թե՝ այս անգամ էլ նախապես տեղեկացված եք եղել, այնպես չէ՞․․․
4․ Արցախի խորհրդարանի շենքի գմբեթի փլուզո՞ւմն էլ էր արդյունք «Ալմա Աթիի համաձայնագրի» կամ Պրահյան հանդիպումների պայմանավորվածությունների՞․․․ Ասացեք խնդրեմ՝ դա մեր «ճանաչած» Ալմա Աթիի համաձայնագրի ո՞ր կետում է գրված կամ Պրահայի պայմանավորվածությունների՞ց «որերորդն» էր․․․
5․ Չե՞ք կարծում, որ հայ ժողովրդի հանդեպ Ռուսաստանի դավաճանությունն այլևս թաքցնելը հնարավոր չէ, ու Ռուսաստանն ինքն է «ամբողջական վերանայել» Հայաստանի ու հայ ժողովրդի հետ իր հարաբերությունները․․․
Այդ դեպքում ինչո՞ւ եք թիֆլիսյան կինտոյի դերասանություններ անում․ թե բա՝ թող Հայաստանի իշխանությունն ու հասարակությունն ասեն, դա իրենց կարծիքն է, թե ո՞չ․․․
Ձեր դավաճանությունն այլևս կարծիք չէ, փաստերի մատենադարան է․․․․