Արցախի նախագահներն ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի համար էլ չեն միջնորդել

Կարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան, եւ գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող էդ հարցը լուծել, դրա համար, կարծում եմ Արցախի նախագահների համար ճիշտ չէ հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ, եւ էստեղ իրավախորհրդատուների սխալն է։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի երկու նախագահների դիմումին, որով գլխավոր դատախազին խնդրում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կանաքը վերացնել․

«Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում, օրինակ, այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին: Ինչու իր համար չեն միջնորդել»,-ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ