Ինչպես ավելի վաղ արդեն հայտնել էինք, մայիսի 7-ին, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով՝ որ վերջինս կարողանա մասնակցել մայիսի 9-ի տոնակատարություններին:
Լրագրող Լիզա ճաղարյանը անդրադառնալով Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի խնդրանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տո՛ լավ են անում։ Հեղափոխությունից հետո առաջինը Բակո Սահակյան կոչեցյալին պետք է ռազմական տրիբունալով դատեին Արցախի բանակը թալանելու, անտերության մատնելու ու ապրիլյան պատերազմում մեր էրեխեքին մատաղացու գառների պես զոհաբերելու համար, ոչ թե ձիշովի սիլի-բիլիներ անեին։
Քանի դեռ Արցախում սրանք չեն դատվել էդ կոտորածի համար, էսպես էլ շարունակվելու է։
Պարգեւ սրբազան կոչեցյալն էլ երեւի տեղյակ չէր էդ թալանից, հիմա նոր է գլխի ընկել, որ Արցախը պատերազմական իրավիճակում է։
Իաաաա, իրո՞ք։ Բա շուտ ասեիր, մենք էլ կարծում էինք՝ երանելի խաղաղություն է տիրում Արցախում։
Գետինը մտնեք հերթով-շարքով։