Ինչպես է Պատմությունը հռհռում մեզ վրա.Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է.

‼ Ինչպես է Պատմությունը հռհռում մեզ վրա։
«Ռուսները մեզ պաշտպանում են թուրքերից», ու մենք մեզ մոտ ընդունում ենք ռուսական ռազմաբազա, որի ծախսերի մեծ մասն էլ մեր հաշվին է, որպեսզի մեզ «պաշտպանեն թուրքերից»։

Եվ գալիս է մի օր, երբ Թուրքիայում ինչ-որ համաժողով է, Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներն իրար հետ ինչ-որ հարցեր են քննարկում, ուղիղ, երես առ երես, այնտեղ է նաեւ «մեզ մի ուրիշ ձեւի պաշտպանող» Ռուսաստանի ԱԳ նախարարը, եւ Թուրքիայից վայրահաչում մեր հասցեին։

Թե բա «դարավոր բարեկամ», «դարավոր եղբայր», «մեզ փրկող», «հայազգի Լավրովը», «մեզ համար հարազատ դարձած ռուսսկայա կուլտուռա»։

Չմեռանք՝ էս օրն էլ տեսանք։ Սա վերջն է։ Վերջն է Հայոց Պատմության «ռուսական գլխի», ամենագլխակեր գլխի։ Մեր դիմաց մաքուր, սպիտակ էջ է, որը մենք ենք սկսելու գրել եւ փոխանցենք սերունդներին։ Ամոթով չմնանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ