Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմացավ, որ դեռ Հայաստանում մտածում են, որ իրեն հնարավոր է սպառնալ:
Խոսքը վերաբերում էր անցած տարի ուղիղ եթերում Սաակաշվիլիի արած այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է Փաշինյանի մոտ:
«Էնպիսի տպավորությունա, որ երեկ չէ առաջին օրը ներգաղթել եմ ինչ-որ տեղից Հայաստան: Դուք ինձ հարցնո՞ւմ եք սպառնալիքների մասին, հա՞:
270 մլն մի ճամպրուկում տեղավորվո՞ւմ է: Քանի՞ ճամպրուկում է տեղավորվում: Ես Կարեն Կարապետյանի հետ հանդիպել եմ ձերբակալվածների պահման վայրում, և պատկերացրեք այդ տեսարանը՝ գալիս է Կարեն Կարապետյանը, հետևից ճամպրուկներով ինչ-որ մարդիկ, փողերը բերում են, դնում են, բացում են:
Կամ ընդհանրապես գտնում եք, որ ինձ հետ հնարավո՞ր է էդ կատեգորիաներով խոսել: Հնարավոր չէ»: