«Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ նա միանում է նոր իշխանությունների դեմ պայքարին եւ պատասխանելով հարցին, արդոք կապ չի տեսնում այդ հայտարարության եւ օրերս Արցախում ՀՅԴ–ի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի հետ ասաց.

«Ռոբերտ Քոչարյանն ում է ուզում միանալ, թող միանա։: Կապ կա, թե չկա, ես չգիտեմ։ Պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։

Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուրիշ մարդիկ։

Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավել տոկոս հավանականությամբ. Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցաված է, նույնիսկ փակված է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, «Հանրապետական» կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից, իսկ ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, հարգանքով է վերաբերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ