ՀՀ-ն մի քանի մլրդ դոլարի պայմանագիր է կնքել տարբեր երկրների հետ, ՌԴ-ի նախկին 96 տոկոս ծավալը 10-ից էլ ցածր է. Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարզացրուցում խոսելով անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին՝ հրապարակց թվային տվյալներ:

«Ես կարող եմ հետաքրքիր թիվ ասել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասով: 2020 թվականին Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր:

2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ և այդ պայմանագրերի մեջ ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում:

Սա ցույց է տալիս, որ օբյեկտիվ պատճառով է տեղի ունեցել և սա եղել է հենց Ռուսաստանի ընտրությունը»,- ասաց Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ