«Հայաքվեն» ռուսական նախագիծ է, նպատակը Հայաստանին պետարազմի մեջ ներքաշելն է. Հայկ Սուքիասյան

«Քրիստոնեա — Ժողովրդավարական» կուսակցություն փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն ինչի Հայաստանի Հանարապետության դեմ, ընդհուպ գնալ քաղաքական սպանությունների ճանապարհով:

Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում չլինեն իրապես ազգային, կազմակերպված, գաղափարախոսական տարբերությամբ կուսակցություններ, փոխարենը գործեն ապազգային գաղափարախոսությամբ լցված նախաձեռնություններ։

Սուքիասյանի խոսքով՝ նման նախաձեռնություններից է «Հայաքվե» կոչվածը, որի ադնամները հայտարարել են, որ սկսում են գործողությունների նոր շարք և փորձելու են ձևավորել ազգային իշխանություն։

«Հայաստանում, ըստ էության, խորհրդարանական կյանքի ու քաղաքական ասպարեզի այլասերում է ընթանում: Սա ռուսական ներշնչանքն է, որը ներդրված է մեր հասարակական ու քաղաքական կյանքում։ «Հայաքվեն» փաստացի «բոլշևիկյան ռուսաքվե է»: Սա չի կարող որևէ աղերս ունենալ հայ ժողովրդի ու Հայաստանի հետ, այդ պատճառով տարբեր թեզեր է դնում շրջանառության մեջ՝ պետության կյանքը ցնցելու համար։ Հայաստանն ու մեր ժողովուրդը սիստեմատիկ կերպով ուղեղային գրոհների են ենթարկվում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Սուքիասյանը համոզված է, որ նման նախաձեռնություններով և գործողություններով Հայաստանին փորձում են պատերազմի մեջ ներքաշել:

«Հայտարարում են, թե ազգային ինչ-որ բան են ստեղծելու, բայց նպատակը Հայաստանում հեղաշրջում անելն է, սակայն ոչինչ չի հաջողվելու։ Ռուսական բոլոր նախագծերի մեջ ներգրավված ազգայնականներին առաջարկում եմ, որ կապվեն իրենց կուրատորների հետ և տեղեկացնեն, որ անզոր են, վերադարձնեն իրենց տրամադրված գումարները։ Դա է միակ ճանապարհը, որ նրանց ազատություն և արժանապատվություն կտա»,- ասում է նա:

Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ևս անելիք ունեն. պետք է քայլեր ձեռնարկեն և պետության անվտանգությունն ու կայունությունն ապահովեն:

«Հիշում ենք, թե նոյեմբերի 9-ից հետո քանի պետական պաշտոնյա է ծեծվել, ինչեր են եղել։ Ռուսաստանը ամեն ինչ էլ կարող է անել։ Հիմա յուրաքանչյուր նման հակապետական օջաղների տիտղոսները տրամադրել է. մեկը ազգայնականներն են, մյուսը՝ խորհրդարանի լրտեսները։ Դրանց միջոցով ՌԴ-ն ներկա է մեր քաղաքական կյանքում, Ալիևը՝ ևս, քանի որ Ադրբեջանի կողմից շրջանառվող ցանկացած թեզ ռևանշիստները օդում որսում են և դնում շրջանառության մեջ»,- նկատում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ